Թանգարանի պատմությունը
Հրազդանի տարածաշրջանի
պատմության, այստեղ հաստատված տեղաբնիկների
պատմագիտական
զարգացման, նրանց վարած
կենցաղի, նյութական մշակույթի հուշարձանների, պատմա-աշխարհագրական պայմանների մասին ամբողջական պատկերացում
է
տալիս
Հրազդանի երկրագիտական
թանգարանը, որը հիմնադրվել
է
1980 թվականին, սկզբնական շրջանում
գործելով
Հրազդան
քաղաքի բնակելի շենքերից
մեկի
առաջին
հարկում:
1980 ական թթ.
սկզբներին սկսվում են
Հրազդանի
շրջանի նախկին վարչական
շենքի
հիմնանորոգման
աշխատանքները, որտեղ էլ
շենքի
մի
մասը
նախատեսվում
է տրամադրել Հրազդանի
երկրագիտական
թանգարանին: Շենքի հիմնանորոգումն
ավարտվելուց
հետո
այստեղ
են տեղափոխվում թանգարանային ցուցանմուշները
և
սկսվում
են
թանգարանի
նոր
մշտական
ցուցադրության
ձևավորման
աշխատանքները, որոնք ավարտվում
են
1989թ.
վերջերին: Մշտական նոր ցուցադրության պաշտոնական
բացման
արարողությունը
նոր
շենքում
տեղի է ունեցել 1989թ.
դեկտեմբերի
1-ին`
Հրազդանի
քաղխորհրդի
և
շրջխորհրդի, Հայաստանի պատմության
պետական
թանգարանի
տնօրինության
և
աշխատակիցների, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչների
մասնակցությամբ: Թանգարանը նորից սկսել է
գործել
որպես
Հայաստանի պատմության պետական
թանգարանի
մասնաճյուղ` Հրազդանի պատմա-երկրագիտական
թանգարան: 1993թ.-ից թանգարանն սկսել
է
գործել
որպես
ՀՀ
մշակույթի
նախարարության "Հրազդանի երկրագիտական
թանգարան", իսկ 2002թ.-ից` "Հրազդանի երկրագիտական թանգարան" ՊՈԱԿ:
Թանգարանի շենքը
երկհարկանի
է,
ունի
նաև
նկուղային
հարկ: Մշտական ցուցադրությունը գործում է
առաջին
և
երկրորդ հարկերում, որը բաղկացած է հնագիտական, միջնադարյան, ազգագրական
և
նոր
ու
նորագույն
ժամանակաշրջաններին
վերաբերող
ցուցասրահներից: Նկուղային հարկում
գտնվում
են
ֆոնդապահոցները, արտակարգ իրավիճակների պայմանների համար
նախատեսված
թաքստոց-ապաստարանը և
սանհանգույցը:
Թանգարանի հիմնական
ֆոնդի
ցուցանմուշների
քանակը
2000-ից
ավելի
են, որոնք ներկայացնում
են
Հրազդանի
տարածաշրջանը
հնագույն
ժամանակներից
մինչև
մեր
օրերը
ընդգրկող
նյութական
և
հոգևոր
մշակույթը:Թանգարանն ունի
նաև
գիտաօժանդակ
ֆոնդ
/մոտ 1000 ցուցանմո /: Թանգարանի
ստեղծման
գործում
իրենց
ավանդն
են
ունեցել
անհատական
հավաքածուներ
ունեցող, Հրազդանի տարածաշրջանի
բնակիչներ Մ. Պողոսյանը, Է. Ասատրյանը, Մ.Դավթյանը
և
Ց.Օհանյանը, որոնց հավաքածուներից ստացված
նվիրատվությունները
սկիզբ
են
հանդիսացել
թանգարանի
ստեղծման
համար:
Թանգարանը ունի
գիտխորհուրդ
և
գնահատման
ու
գնման
հանձնաժողով, որի կազմում, բացի թանգարանի աշխատակիցներից ընդգրկվել
են
նաև
տարածաշրջանի
մշակույթի
և
կրթության
ոլորտի
աշխատողներ:
Թանգարան են
այցելում
բոլոր
տարիքի, զբաղմունքի և
նախասիրությունների
տեր
մարդիկ: Թանգարանը մշտական
կապի
մեջ
է
թանգարանով
հետաքրքրվող, անհատական հավաքածուներ
ունեցող անձանց հետ: Դպրոցականների
համար
կազմակերպվում
են
թեմատիկ
դաս-էքսկուրսիաներ, իսկ ամռան
ամիսներին
հյուրընկալվում
են
նաև
Ծաղկաձորի
և
Մարմարիկի
հովտի
հանգստի ճամբարների դպրոցականներն
ու
ուսանողները, ինչպես նաև հանգստյան տների
և
առողջարանների
քաղաքացիները: Թանգարանի առօրյան
և
թանգարանում
կազմակերպվող
ժամանակավոր ցուցադրություններն
ու
միջոցառումները
լուսաբանվում
են
զանգվածային լրատվական միջոցներով
/հանրապետական, մարզային, "Հրազդան" հեռուստաստուդիա և
այլն/: