Ցուցահանդեսներ և միջոցառումներ

Բացի մշտական  ցուցադրությունից, Հրազդանի  երկրագիտական  թանգարանում  գործում  է  ժամանակավոր  ցուցահանդեսների  ցուցասրահ, որտեղ  պարբերաբար  կազմակերպվում  են  թեմատիկ  միջոցառումներ  և  ժամանակավոր  ցուցադրություններ: Ցուցադրվում  են  ինչպես  թանգարանի  ֆոնդերում  պահվող  թանգարանային  ցուցանմուշների  հավաքածուներ, այնպես  էլ  անհատական  հավաքածուներ  ունեցող  անձանց  ցուցանմուշներ, գեղանկարիչների, քանդակագործների  և  ժող.  ստեղծագործողների  աշխատանքներ /փայտագործություն, գոբելեն և այլն/: Կազմակերպվում  են  նաև  միջոցառումներ  նվիրված  ազգային  տարբեր  տոներին, հիշատակի  օրերին:

Հանրապետական  միջոցառումների  շրջանակում  ևս  թանգարանում անց  են  կացվում  ցուցահանդեսներ և միջոցառումներ /<<Թանգարանային  գիշեր>>, <<Եվրոպական ժառանգության  օրեր>>/:

Թանգարանում անցկացված ժամանակավոր ցուցահանդեսներն ու միջոցառումները.

2009թ. - Արամ  Գևորգյանի  լուսանկարների ցուցահանդես

     

2009թ. - Լուսինե  Ղարիբյանի  գեղանկարների ցուցահանդես

 

 



2010թ. - Արամ  Մնացականյանի  գեղանկարների ցուցահանդես (<<Թանգարանային գիշեր>> միջոցառման  շրջանակներում)

 



2010թ. - Սարգիս Բարսեղյանի գեղանկարների ցուցահանդես  /"Եվրոպական ժառանգության օրեր" միջոցառման շրջանակներում/

 

2010թ. - Հայոց   մեծ եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված միջոցառում

 



2010թ. - Հայրենական պատերազմում հաղթանակի 65 ամյակին նվիրված ցուցահանդես-միջոցառում

 

 


2010թ. - Ա. Միսակյանի ջրաներկ աշխատանքների ցուցահանդես

 


2011թ. ապրիլի 15-30-ը թանգարանում անցկացվել է ժամանակավոր ցուցահանդես-միջոցառումներ` "Հայոց մեծ եղեռնը դպրոցականների աչքերով" թեմայով, Աբովյան քաղաքի դպրոցականների ջրաներկ աշխատանքներով և Հրազդան քաղաքի դպրոցականների մասնակցությամբ:

   

  

2011թ. մայիսի 14-ին "Թանգարանների գիշեր" հանրապետական միջոցառումների շրջանակներում թանգարանում անցկացվեցին միաժամանակ երեք ժամանակավոր ցուցահանդեսներ`
- Արամ Գևորգյանի լուսանկարչական աշխատանքների
- Մովսես Թադևոսյանի դեկորատիվ կիրառական և գեղանկարչական աշխատանքների
- Աշոտ Սարգսյանի կոլաժների:
Միաժամանակ տեղի ունեցավ Արամ Գևորգյանի "Հավերժական ծես" ֆիլմի պրեմիերան:
Ցուցահանդեսները կտևեն մինչև հունիսի 10-ը:

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

2011թ. Հոկտեմբերի 1-ից 2-ը  - "Եվրոպական ժառանգության օրեր" հանրապետական միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ Անահիտ Հովհաննիսյանի և Ապետ Փանոսյանի գեղանկարչական աշխատանքների ժամանակավոր ցուցահանդես:

                        

  

  

    


2011թ. Նոյեմբերի 12-ից դեկտեմբերի 1-ը – տեղի ունեցավ Տեղական ինքնակառավարման մարմինների 15 ամյակին նվիրված ժամանակավոր ցուցահանդես-միջոցառում՝  Կոտայքի մարզային արխիվի և Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղի հետ համատեղ:

  

  

  

  

2012թ. ապրիլի 21-ին տեղի ունեցավ "Հեքիաթ և տիկնիկ" թեմայով ժամանակավոր ցուցահանդես-միջոցառում՝

  

  

  

  

  


2012թ. մայիսի 19-ին "Թանգարանների գիշեր" հանրապետական միջոցառումների շրջանակներում թանգարանում անցկացվեց ժամանակավոր ցուցահանդես`

  

  

  

  

  



2012թ. սեպտեմբերի 29-30-ին թանգարանում «Եվրոպական ժառանգության օրեր» հանրապետական միջոցառումների շրջանակում Կոտայքի մարզային գրադարանի հետ համատեղ տեղի ունեցավ «Գրատպության ճանապարհը 20-րդ դարում» թեմայով ցուցահանդես-միջոցառում՝ Հրազդանի թիվ 1 դպրոցի աշակերտների մասնակցությամբ:

   

     

     

     

2013թ. ապրիլի 14-ին թանգարանում Հայոց Մեծ եղեռնի տարելիցին նվիրված տեղի ունեցավ դասախոսություն «Թուրքիան երեկ, այսօր, վաղը» թեմայով՝ պատմաբան-հրապարակախոս Սարգիս Հացպանյանի մասնակցությամբ: Դասախոսություն-միջոցառումը ուղեկցվեց էկրանին ցուցադրվող տեսանյութերով, ինչպես նաև թանգարանի կողմից կազմակերպված ժամանակավոր ցուցադրությամբ՝ Հայոց Մեծ եղեռնին վերաբերող նյութերով և կրկնօրինակ լուսանկարներով: Դասախոսություն-միջոցառմանը մասնակցեցին քաղաքի մշակույթի գործիչներ, գրողներ, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ:

     

     

     

     

2013թ. մայիսի 18-ից թանգարանում «Թանգարանների գիշեր» հանրապետական միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ գեղանկարիչ Հայկ Բարսեղյանի աշխատանքների ժամանակավոր ցուցահանդեսի բացումը, որը տևեց մեկ ամիս:

     

     

     

     

     

2013թ. մայիսի 25-ին թանգարանում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, Հրազդանի թիվ 4 դպրոցի աշակերտների մասնակցությամբ /ուսուցիչ Ա. Ոսկանյան/ տեղի ունեցավ «Արհավիրքից վերածնունդ» միջոցառում-ցերեկույթը, որին ներկա էին ուսուցիչներ և ծնողներ:

     

     

     

2013թ. հունիսի 29-ից թանգարանում կազմակերպվեց Արմինե Աթոյանի դեկորատիվ կիրառական արվեստի աշխատանքների ժամանակավոր ցուցահանդեսը՝ արվեստագետների և ուսանողների մասնակցությամբ:

     

     

     

     

2013թ. օգոստոսի 31-ին «Եվրոպական ժառանգության օրեր» հանրապետական միջոցառումների շրջանակում թանգարանում տեղի ունեցավ ժամանակավոր ցուցահանդես-միջոցառում «Հրազդանի անցյալն ու ներկան» թեմայով` քաղաքի դպրոցականների, մշակույթի աշխատողների և ուսանողների մասնակցությամբ:

     

     

     

     

     

2013թ.  հոկտեմբերի 26-ին  Հրազդանի երկրագիտական թանգարանում  բացվեց  ժամանակավոր ցուցահանդես` նվիրված  հայկական դրամի ներդրման  20 ամյակին:

     

     

     

     


2014թ.-ի ապրիլի 20-ից 30-ը Հայոց մեծ եղեռնի տարելիցին նվիրված թանգարանում կազմակերպվեց ժամանակավոր ցուցահանդես և դասախոսություն, ինչպես նաև Էրիկ Ֆրիեդլերի «Աղետ» ֆիլմի դիտումներ և քննարկումներ դպրոցականների հետ:

     

     

     

     

     

     

     


2014թ.-ի մայիսի 9-ին թանգարանում կազմակերպվեց միջոցառում-ցուցահանդես «Պատերազմ և խաղաղություն» թեմայով` դպրոցականների գեղանկարչական աշխատանքների ցուցադրությամբ:

     

     

     

     

     

     

     

     

     


2014թ.-ի մայիսի 17-ին «Թանգարանների գիշեր» հանրապետական միջոցառմանը և մայիսի 18-ի` Թանգարանների միջազգային օրը` «Թանգարանները միավորում են մեզ» խորագրով միջոցառումներին թանգարանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության նշանավոր թանգարանների /Էրմիտաժ, Պետական զինապալատ, Պավլովսկի պալատ-թանգարան, Պատմության պետական թանգարան, Զագորսկի պետական արգելոց թանգարան/, ինչպես նաև Ուկրաինայի թանգարաններում գտնվող սկյութական դամբարանաբլուրներից գտնված ոսկերչական արվեստի աշխատանքների լուսանկարներով` չափափոխ շրջանակներով և համապատասխան բացատրագրերով ու էտիկետներով, ինչպես նաև էքսկուրսիոն բացատրությամբ:

     

     

     

     

     

      

     

     

     


2014թ.-ի մայիսի 28-ին թանգարանում կազմակերպվեց ժամանակավոր ցուցահանդես` նվիրված Հայաստանի առաջին հանրապետության /1918-1920 թթ./ տարելիցին:

     

     

     

     

     

     

     

     

     


2014թ. հուլիսի 10-ից 15-ը Հրազդանի տարածաշրջանի Աղավնաձորի ամառային ճամբարում հանգստացող Մանկավարժական համալսարանի ուսանողների համար թանգարան այցելությունների ընթացքում /տարբեր ֆակուլտետների համար տարբեր օրեր/ կարդացվել է դասախոսություն «Ընտանիքը և ընտանեկան կենցաղը հայերի մոտ, մասնավորապես Հրազդանի տարածաշրջանում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին» թեմայով:

     

     


2014թ. սեպտեմբերի 3-ից 5-ը "Գիտելիքի օր" միջոցառումների շրջանակներում թանգարանում կարդացվեցին դասախոսություններ "Ազգակցական և բարեկամական համակարգը հայերի կենցաղում", "Ծնունդ և կնունք" /ՀՀ-ում "ընտանիքի տարի" հայտարարելու առիթով/ Հրազդանի թիվ 1 և թիվ 4 դպրոցների աշակերտների համար թանգարան այցելությունների ընթացքում /տարբեր տարիքային խմբերի համար/  ազգագրական թեմաներով և ցուցադրվեցին ֆիլմեր հայկական ծեսերին վերաբերող /"Տարվա եղանակներ", "Հավերժական ծես"/: Առաջին անգամ թանգարանի ազգագրական բաժնում ներկայացվեցին նոր ձեռք բերված ազգագրական բնույթի մակետներ /"Գյուղական տուն", "Թոնրատուն", "Դարբնոց", "Ոսկերչի արհեստանոց", "Գորգագործի արհեստանց" և այլն/:

     

     

     

     

     

     

     


2014թ. սեպտեմբերի 27-ից 28-ը "Եվրոպական ժառանգության օրեր" հանրապետական միջոցառումների շրջանակներում թանգարանում կազմակերպվել են ժամանակավոր ցուցահանդեսներ՝ նվիրված առաջին աշխարհամարտի 100-րդ տարելիցին /"Առաջին աշխարհամարտ. հետադարձ հայացք 100 տարի անց"/.
- "
Եվրոպական երկրների տնտեսությունն ու կենցաղը մինչև առաջին աշխարհամարտը" /լուսանկարների ցուցահանդես՝ բացատագրերով/
- "
Առաջին աշխարհամարտ 1914-1918 թթ." /լուսանկարների ցուցահանդես՝ բացատագրերով/
- "
Արևմտյան Հայաստանի տնտեսությունը և կենցաղը 20-րդ դարի սկզբին" /լուսանկարների ցուցահանդես՝ բացատագրերով/
- Դասախոսություն
"Արևմտահայությունը և առաջին աշխարհամարտը" թեմայով:

     

     

     

     

     

     

     

     


ՀՀ-ում  ՛՛Ընտանիքի տարի՛՛  հայտարարելու կապակցությամբ հոկտեմբերի 20-ից կազմակերպվել է ժամանակավոր ցուցահանդես  ՛՛Տոհմածառերի ցուցահանդես՛՛ /ներկայացվել են Հրազդանի տարածաշրջանի նշանավոր տոհմերն իրենց կազմած և  գեղարվեստական  ձևավորած  տոհմածառերով, ինչպես նաև   էսքիզներով, ալբոմներով և կից օժանդակ նյութերով/, որի ժամանակ իրենց տոհմերի պատմություններն են ներկայացրել մի քանի տոհմերի ներկայացուցիչներ:

     

     

     

     

     

     



2015թ. ապրիլ ամսին Հրազդանի երկրագիտական թանգարանում Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի առթիվ կազմակերպված միջոցառումները և ժամանակավոր          ցուցահանդեսները.
Ապրիլի 10-ին 
- Ժամանակավոր ցուցահանդես արխիվային լուսանկարներով և նյութերով Հայոց Մեծ եղեռնին և Արևմտյան Հայաստանի /մինչև առաջին աշխարհամարտը/ տնտեսությանն ու կենցաղին նվիրված:
- Հրազդան և Աբովյան քաղաքների դպրոցականների գեղանկարչական աշխատանքների ժամանակավոր ցուցահանդես՝ ՛՛Հայոց Մեծ եղեռնը  դպրոցականների աչքերով՛՛ թեմայով:
- Հրազդանի թիվ 4 դպրոցի միջին դասարանների աշակերտների մասնակցությամբ հուշ-ցերեկույթ ՛՛Չսպիացած վերքեր՛՛ թեմայով:
- Ֆիլմի ցուցադրում ՛՛Արմին Վեգներ-ցեղասպանության լուսանկարիչը՛՛ 
Ապրիլի 18
- Հայոց  Մեծ   եղեռնի  100-րդ  տարելիցին  նվիրված  դասախոսություն  ԵՊՀ-ի  դասախոս  Ս. Մխիթարյանի  մասնակցությամբ և քննարկումներ:
- Դասախոսություններ  և ֆիլմերի  դիտումներ նվիրված հուշարձանների միջազգային  օրվան   /ՊՄՊ  Կոտայքի  մարզային  ծառայության հետ  համատեղ, զեկուցողներ  Կ.Հակոբյան և  Ա.Սեդրակյան/:
- Ֆիլմերի դիտումներ ՛՛Եղեռն, եղեռնից հետո՛՛, ՛՛Ճանապարհորդություն Արևմտյան Հայաստանով՛՛, ՛՛Կորուսյալ հայրենիք՛՛ և դրանց քննարկումներ:
Ապրիլի 22
- ՛՛Կոտայքի մարզի պատմական կոթողները և Արևմտյան Հայաստանի պատմական հուշարձանները՛՛ ժամանակավոր ցուցահանդես ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության շարժական ցուցավահանակներով:
- Ֆիլմերի դիտումներ ՛՛Հայոց ցեղասպանության թաքնված մեղավորները՛՛, ՛՛Թաքուն  հայեր՛՛, ՛՛Թերթելով մեր անցյալի էջերը-Հայոց Մեծ եղեռնը՛՛, ՛՛Արևմտյան Հայաստան՝ 1914-16թթ. /նոր կադրեր/՛՛:

      

      

      

      

      

      

      

      

      

      

      

      

      

      

      


2015թ.  մայիսի  7-ից  մինչև  մայիսի 25-ը   թանգարանում Հայրենական  Մեծ պատերազմում տարած    հաղթանակի   70-ամյակի  կապակցությամբ անցկացվել են  հետևյալ  միջոցառումները  և  ժամանակավոր ցուցահանդեսները.
1. ՛՛Հրազդանցիները Հայրենական  Մեծ  պատերազմում՛՛  /ժամանակավոր ցուցահանդես/:
2. ՛՛Հրազդանցի ուսուցիչների , բժիշկների  և   գրողների   մասնակցությունը Հայրենական  Մեծ  պատերազմին՛՛  /ժամանակավոր ցուցահանդես  և   դասախոսություն/:
3.՛՛Նշանավոր  հայ  զորահրամանատարներ՛՛   /ժամանակավոր ցուցահանդես/  և Հայրենական  Մեծ  պատերազմին  նվիրված  փաստագրական  ֆիլմերի  դիտումներ:

      

      

      

      

      

      

      


2015թ. մայիսի 16-ից – 18-ը թանգարանում ՛՛Թանգարանների գիշեր՛՛ հանրապետական միջոցառումների շրջանակում ՛՛Թանգարաններ հիշողության վկաներ՛՛ խորագրի ներքո, ինչպես նաև թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել է ՛՛Հայ ֆիդայական շարժումը XIX դարի վերջին և XX դարի սկզբին՛՛ և ՛՛Հայ վրիժառուներ ՛՛Նեմեսիս՛՛ գործողությունը՛՛ լուսանկարային և տեքստային ժամանակավոր ցուցահանդեսներ և ֆիլմերի ցուցադրություններ վերը նշված թեմաներով:

      

      

      


2015թ. հունիսի 24-ին թանգարանում տեղի ունեցավ ամենամյա ավանդական այցելություն-միջոցառում Հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողների հետ:

      

      

      

      

      

      

      

      

      

      

      

2015թ. օգոստոսի 21-ից 30-ը թանգարանում տեղի ունեցավ լուսանկարիչ Դերենիկ Վարդանյանի “Իմ քաղաքը” խորագրով լուսանկարչական աշխատանքների ժամանակավոր ցուցահանդեսը:

      

      

      

2015թ. սեպտեմբերի 26-27-ին թանգարանում ՛՛Եվրոպական ժառանգության օրեր՛՛ հանրապետական միջոցառումների շրջանակում անցկացվել է երիտասարդ արվեստագետներ Գոհար Ալավերդյանի, Մուշեղ Ասատրյանի, Աշոտ Կարապետյանի, Անի Բարսեղյանի, Սոնա և Հասմիկ Հարությունյանների, Էմիլիա Գևորգյանի և Հերմինե Ռուստամյանի աշխատանքների ժամանակավոր ցուցահանդես /քանդակ, գեղանկարչություն, գոբելեն, հելունագործություն, կոլաժ/:

      

      


2015թ.  հոկտեմբերի  30-ից  մինչև  նոյեմբերի  20-ը  թանգարանում  տեղի  ունեցավ  երիտասարդ  լուսանկարիչների  աշխատանքների  ժամանակավոր  ցուցահանդես:

      

      

      

      

2016թ. ապրիլի 27-ին թանգարանում տեղի ունեցավ դասախոսություն ՛՛Գրիգոր Մագիստրոս Պահլավունի. կյանքն ու գործունեությունը՛՛ թեմայով, որով հանդես եկավ Երևանի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Սարգիս Մխիթարյանը: Դասախոսությունն ունկնդրեցին Հրազդանի թիվ 1 և թիվ 4 դպրոցների բարձր դասարանների աշակերտներն ու ուսուցիչները:

      

2016թ. ապրիլի 29-ին թանգարանում տեղի ունեցավ միջոցառում-դասախոսություն ՛՛Կոտայքի մարզի հայտնի և անհայտ հուշարձանները. վիշապաքարեր և ժայռապատկերներ՛՛ թեմայով, որով հանդես եկավ Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության աշխատակից Արամայիս Սեդրակյանը: Դասախոսության ընթացքում ցուցադրվեցին նաև թեմայի հետ առնչվող դիապոզիտիվներ, իսկ վերջում զեկուցողը պատասխանեց աշակերտներին և ուսուցիչներին հետաքրքրող հարցերին: Մասնակցում էին դպրոցականներ և ուսուցիչներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված անհատ անձինք:

      

2016թ. մայիսի 6-ին թանգարանում կազմակերպվեց ժամանակավոր ցուցահանդես-միջոցառում, նվիրված մայիսյան հաղթանակներին՝ Կոտայքի մարզի ՊՄՊ մարզային ծառայության հետ համատեղ, նրանց կողմից տրամադրված լուսանկարային ցուցավահանակներով, որոնք ներկայացնում էին երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին Կոտայքի մարզի բնակավայրերում կանգնեցված հուշարձանները: Միջոցառմանը մասնակցեցին դպրոցականներ և ՊՄՊ ծառայության աշխատակից Ա.Կիրակոսյանը:

      

      

      


2016թ. մայիսի 18-ին թանգարանների միջազգային օրվան նվիրված, թանգարանում կազմակերպվեց ֆիլմերի ցուցադրում և քննարկում դպրոցականների և ուսուցիչների հետ՝ նվիրված Անկախ Հայաստանին, Արցախին և Արևմտյան Հայաստանին:

      

      


Մայիսի 21-ին Հրազդանի երկրագիտական թանգարանում ՛՛Թանգարանների գիշեր՛՛ հանրապետական միջոցառումների շրջանակներում կազմակերպվեց Հայկական ձեռագործ գորգերի ժամանակավոր ցուցահանդես` ՛՛Մեգերյան կարպետ՛՛ ընկերության հետ հատուկ պայմանագրով համագործակցող, Հրազդանի Կենտրոն թաղամասում գործող Ա/Ձ Իսահակ Մելքոնյան գորգագործական արտադրամասի ստեղծած գորգերով: Գորգերը Իսահակ Մելքոնյանը ՛՛Մեգերյան կարպետ՛՛-ից իր միջնորդությամբ ընտրել և բերել էր թանգարան՝ ժամանակավոր ցուցահանդեսի համար: Ինչպես նշեց Հրազդանի գորգագործական արտադրամասի պետ Ի.Մելքոնյանը՝ ՛՛Ցուցահանդեսի նպատակն այն է, որ հրազդանցիները ծանոթանան և պահպանեն հայկական գորգարվեստը՛՛: Այցելուները հնարավորություն ունցան հանդիպել և շփվել Հրազդանի գորգագործական արտադրամասի գորգագործների հետ: Ցուցադրվեցին Արցախում, Լոռիում, Արևմտյան Հայաստանում ժամանակին տարածում գտած գորգերի վերամշակված տարբերակները, ինչպես նաև աշխատանքներ նվիրված Անկախ Հայաստանին: Ցուցադրության ընթացքում ցուցադրվեց Իսահակ Մելքոնյանի հեղինակած ՛՛Մեր արտադրամասը՛՛ տեսաֆիլմը, որը ներկայացնում է Հրազդանի գորգագործական արտադրամասում գորգերի ստեղծման գործընթացը և մի շարք հայկական գորգերի/Վիշապագորգ, Արևագորգ, Քաշաթաղ, Պազիրիկ, Խանչալու և այլն/ զարդանախշերի առանձնահատկությունները: Ցուցադրվեցին նաև ՛՛Հայի ուժը. գորգեր՛՛ և ՛՛Հայկական հետք. գորգեր՛՛ ֆիլմերը: Ժամանակավոր ցուցահանդեսը տևեց 10 օր՝ մինչև մայիսի 31-ը:

      

      

      

      

      

      


2016թ. հունիսի 1-ին՝ ՛՛Երեխաների պաշտպանության միջազգային օրվան՛՛ նվիրված, թանգարանում կայացավ Հրազդանցի գեղանկարչուհի, մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի շրջանավարտ Եվա Բաղդասարյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ժամանակավոր ցուցահանդեսի բացումը, որը կտևի մոտ մեկ ամիս: Ցուցահանդեսին ներկայացված են նատյուրմորտներ, դիմանկարներ, բնանկարներ և այլն: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հրազդանի թիվ 4 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտներ՝ ծնողների և ուսուցչուհի Ա.Ոսկանյանի հետ միասին: Բացմանը ներկա էին նաև մտավորականներ, նկարիչներ և բանաստեղծներ, ինչպես նաև նկարչուհու մտերիմներ և բարեկամներ:

      

      

      

      

      

      

      

      

      


2016թ. սեպտեմբերի 17-ից թանգարանում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված կազմակերպվեց ժամանակավոր ցուցահանդես-միջոցառում Հրազդանի տարածաշրջանի կամավորական ջոկատներին վերաբերող և այդ ջոկատների ազատամարտիկների մասնակցությամբ /՛՛Վաշտ՛՛, ՛՛Կոճոռ՛՛, ՛՛Ալաշկերտ՛՛, ՛՛Արծափ՛՛ ջոկատներ և ՀՅԴ Հրազդանի խումբ/: Միաժամանակ այդ ցուցահանդեսի հետ համատեղ սեպտեմբերի 21-ին կազմակերպվեց գեղանկարիչ-դիզայներ Էդվարդ Ամիրբեկյանի պլակատների ժամանակավոր ցուցահանդեսը:

2016թ. սեպտեմբերի 24-ից - 25-ը թանգարանում ՛՛Եվրոպական ժառանգության օրեր՛՛ ՛՛Ժառանգությունը և համայնքը՛՛ խորագրով հանրապետական միջոցառումների շրջանակներում թանգարանում կազմակերպվեց Կոտայքի մարզի և մարզի պատմա-ճարտարապետական հուշարձանների վերաբերյալ ժամանակավոր ցուցահանդես՝ լուսանկարներով, բացատրագրերով, ինչպես նաև դրանց հետ համատեղ և թեմաներին համապատասխան ֆիլմերի ցուցադրումներով /՛՛Կեչառիս՛՛, ՛՛Բջնի՛՛, ՛՛Գառնի՛՛, ՛՛Գեղարդ՛՛ և այլն/, ինչպես նաև Հրազդանի տարածաշրջանի պատմությանը վերաբերող /19-20-րդ դդ./ արխիվային փաստաթղթերի և լուսանկարների ժամանակավոր ցուցադրություն:

      

      

      

      

      

      

      

      

      

      


2016թ. հոկտեմբերի 18-ին թանգարանում անցկացվեց Հրազդանի Ե.Քոչարի անվան արվեստի դպրոցի սաների տեսական և ստեղծագործական դաս՝ ուսուցչուհի, գեղանկարիչ Լուսինե Ղարիբյանի ղեկավարությամբ:

      

      

      


2016թ. նոյեմբերի 11-ից 22-ը թանգարանում անցկացվեց լրագրող, լուսանկարիչ “911-Արտակարգ թերթ” -ի աշխատակից Անի Անտոնյանի լուսանկարչական աշխատանքների ժամանակավոր ցուցահանդեսը՝ “Մանկությունը լուսանցքում” թեմայով: Ցուցահանդեսն իրականացվել է Ֆոկուս արվեստի ՀԿ-ի ACTV կրթական ծրագրի շրջանակներում: Անի Անտոնյանը իր լուսանկարներում անդրադարձել է Հրազդան համայնքի Տնակներ կոչվող թաղամասին և փորձել ցույց տալ վատ սոցիալական պայմանների ազդեցությունը տնակներում ապրող անչափահասների կյանքի որակի, կրթության հեռանկարների վրա: Նախագծի ղեկավար՝ ACTV կրթական ծրագրի համակարգող, փաստավավերագրող Դավիթ Ստեփանյան, պրակտիկ մասի ղեկավար՝ Մեդիալաբ կրթական ծրագրի համակարգող, լուսանկարիչ Վահե Բուդումյան:

      

      

      

      

      


Թանգարանում մայիսյան հերոսամարտերին նվիրված 2017թ. մայիսի 7-ին կազմակերպվեց միջոցառում Հրազդանի տարածաշրջանի ազատամարտիկների մասնակցությամբ նվիրված Շուշիի ազատագրման 25 ամյակին, ինչպես նաև հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա առթիվ պատերազմի մասնակիցների հարազատների հետ հանդիպում թանգարանի մշտական ցուցադրության «Հայրենական պատերազմ» բաժնում: Միջոցառմանը իրենց ելույթներով մասնակցեցին նաև Հրազդանի թիվ 4 և 10 դպրոցների բարձր դասարանների աշակերտները և ուսուցիչները:

      

      

      


2017թ. մայիսի 20-ին թանգարանում «Թանգարանների գիշեր» հանրապետական միջոցառումների շրջանակներում կազմակերպվեց ժամանակավոր ցուցահանդես «1930-1960 ական թթ. Հրազդանի տարածաշրջանում տարածված և օգտագործված կենցաղային տեխնիկայի նմուշները» թեմայով: Ցուցահանդեսի ընթացքում այցելուներին ներկայացվեցին կենցաղային սարքերի մի մասի օգտագործման ձևերը, ցուցադրվեցին ֆիլմեր կինոպրոեկտորով, ինչպես նաև դիաֆիլմեր՝ դիոպրոեկտորով, նվարգարկվեցին ձայնասկավառակներ պատեֆոնով և այլն:

      

      

      

      


2017թ. մայիսի 27-ին թանգարանում ՀՀ առաջին հանրապետության /1918-1920թթ./ տոնին նվիրված կազմակերպվեց ժամանակավոր ցուցահանդես լուսանկարներով և բացատրագրերով՝ «1918թ. մայիսյան հերոսամարտերի խորհուրդը և պետականության վերականգնումը», «ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմինները և դիվանագիտությունը», «Պետական խորհրդանշանները՝ պետության այցեքարտ», «Հայաստանի առաջին հանրապետության մշակութային կյանքն ու կրթության կազմակերպումը», «Հայ եկեղեցին առաջին հանրապետության տարիներին» թեմաներով, ինչպես նաև կից փաստագրական ֆիլմերի ցուցադրումով: Ցուցահանդեսի բացման ժամանակ ելույթ ունեցան Հրազդանի թիվ 4 դպրոցի I Ա դասարանի աշակերտները՝ «Հայոց հրաշքը. Մեսրոպ Մաշտոց» թեմայով /դասվար Ա.Ոսկանյան/: Ցուցահանդեսին մասնակցություն ունեցան նաև ծնողներ և ուսուցիչներ:

      

      

      

Հետադարձ կապ

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ,
ք.Հրազդան, Սպանդարյան 2
Էլ.փոստ` hrazdan-muzeum@mail.ru
Հեռ.` + 374 223 2-14-54
Կայք` www.hrazdanmuseum.am