Միջնադարյան ցուցասրահ
Միջնադարյան ցուցասրահում ներկայացված են Հրազդանի տարածաշրջանի միջնադարյան պատմա-ճարտարապետական հուշարձանները, միջնադարի նշանավոր գործիչներ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Խաչատուր Կեչառեցին, ինչպես նաև Վարաժնունիքն ու Վարաժնունիները՝ լուսանկարներով, բացատրագրերով, ինչպես նաև գեղանկարչական աշխատանքներով: Այս ցուցասրահում ներկայացված են նաև Մեսրոպ Մաշտոցն ու Հայոց տառերը, ինչպես նաև Խաչատուր Կեչառեցու բանաստեղծությունների գիրքը /մեր ժամանակների տպագրություն/: Ներկայացված են նաև այդ ժամանակաշրջանում կենցաղում
և տնտեսության մեջ կավից, փայտից և երկաթից պատրաստված և օգտագործված նյութական մշակույթի առարկաներ:
| |