Նոր և նորագույն ժամանակներն ընդգրկող ցուցասրահներ

Արևելյան Հայաստանի միացումը  Ռուսաստանին  և  Հրազդանի  տարածաշրջանը

Նոր  և   նորագույն  պատմությանը  վերաբերող  ցուցասրահներում  ներկայացվում  է  "Արևելյան Հայաստանի միացումը  Ռուսաստանին  և  Հրազդանի  տարածաշրջանը" ենթաբաժինը, որտեղ  Արևելյան  Հայաստանը  Ռուսաստանին  միանալու  ընդհանուր  ֆոնի  վրա  ներկայացվում  է  նաև Հրազդանի  տարածաշրջան  ներգաղթածների, նրանց  հիմնած  բնակավայրերի  մասին  տեղեկություններ  և  քարտեզ (բնիկների  և  ներգաղթածների  մասին  տեղեկություններով): Ներկայացված  է  նաև տարածաշրջանում շրջանառության  մեջ  եղած  Ռուսական  կայսրության  19-20-րդ  դարերի, ՀՀ առաջին  հանրապետության /1918- 1920 թ.թ./, ինչպես  նաև  ԽՍՀՄ 1920-1940 ական  թվականների    թղթադրամներ  և մետաղադրամներ: Առանձին բաժին է հատկացված ԽՍՀՄ-ի 1930-1960 ական թվականների կենցաղային տեխնիկայի նմուշներին /պատեֆոն, ռադիո, հեռուստացույց, նվագարկիչ, ձայնագրիչ և այլն/:

      

      

      

      



Հայրենական մեծ պատերազմ 1941-1945թ.թ.


Ներկայացված  է  նաև    1941-1945 թ.թ. Հայրենական  մեծ  պատերազմում  հրազդանցիների  մասնակցությունը, մասնակիցների  անձնական  իրեր, շքանշաններ, մեդալներ և լուսանկարներ /Գ.Ավետիսյան, Վ.Հարությունյան, Ե.Պողոսյան, Վ.Խաչատրյան, Ս.Սոսյան և ուրիշներ/:



Արցախյան պատերազմ

Առանձին բաժնով  է  ներկայացված   1990 ական  թվականներին  արցախյան  ազատամարտին  մասնակցած  Հատուկ  գնդի  Հրազդանի  վաշտի  և ՛՛Կոճոռ՛՛ ջոկատի մարտիկների անցած մարտական ուղին և նրանց անձնական իրերը, լուսանկարները, փաստաթղթերը, քարտեզները և այլն:


            

      
Նշանավոր մարդիկ Հրազդանի տարածաշրջանից

Առանձին  բաժնով  ներկայացված  են  նաև  Հրազդանի  տարածաշրջանի  նշանավոր  մարդիկ /անձնական իրերով, լուսանկարներով, շքանշաններով, մեդալներով և  այլն /` ԽՍՀՄ  ժողովրդական արտիստ  Գ.Ջանիբեկյան, ԽՍՀՄ  վաստակավոր  օդաչու Վ.Սողոմոնյան, ՀԽՍՀ  վաստակավոր  ուսուցիչ Ս.Միրզոյան, գրողներ  Է.Միլիտոնյան, Պ.Խաչատրյան, գրականագետ  Հ.Հովհաննիսյան  և  ուրիշներ:




 

Հետադարձ կապ

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ,
ք.Հրազդան, Սպանդարյան 2
Էլ.փոստ` hrazdan-muzeum@mail.ru
Հեռ.` + 374 223 2-14-54
Կայք` www.hrazdanmuseum.am


Ախտա (Հրազդանը) 1950-ական թվականներին