Ցուցահանդեսներ և միջոցառումներ

Բացի մշտական  ցուցադրությունից, Հրազդանի  երկրագիտական  թանգարանում  գործում  է  ժամանակավոր  ցուցահանդեսների  ցուցասրահ, որտեղ  պարբերաբար  կազմակերպվում  են  թեմատիկ  միջոցառումներ  և  ժամանակավոր  ցուցադրություններ: Ցուցադրվում  են  ինչպես  թանգարանի  ֆոնդերում  պահվող  թանգարանային  ցուցանմուշների  հավաքածուներ, այնպես  էլ  անհատական  հավաքածուներ  ունեցող  անձանց  ցուցանմուշներ, գեղանկարիչների, քանդակագործների  և  ժող.  ստեղծագործողների  աշխատանքներ /փայտագործություն, գոբելեն և այլն/: Կազմակերպվում  են  նաև  միջոցառումներ  նվիրված  ազգային  տարբեր  տոներին, հիշատակի  օրերին:
Հանրապետական  միջոցառումների  շրջանակում  ևս  թանգարանում անց  են  կացվում  ցուցահանդեսներ և միջոցառումներ <<Թանգարանային  գիշեր>>, <<Եվրոպական ժառանգության  օրեր>>:

Թանգարանում անցկացված ժամանակավոր ցուցահանդեսներն ու միջոցառումները.

2023թ. հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ, Հրազդանի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ Կ.Զորյանի անվան արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի սաների աշխատանքների ցուցադրությունը՝ «Ոչ պատերազմին» խորագրով:




2023թ. մայիսի 20-ին «Թանգարանների գիշեր» համապետական միջոցառման շրջանակներում Հրազդանի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Աշխարհի նշանավոր հայեր» թեմայով դասախոսություն և Հայաստանի մասին շարունակական ֆիլմերի ցուցադրություն:


2023թ. մայիսի 18-ին Հրազդանի երկրագիտական թանգարանում «Թանգարանների միջազգային օր» համապետական միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ միջոցառում-դասախոսություն՝ «Հայ նշանավոր հնագետներ և ազգագրագետներ» խորագրով, ինչպես նաև «Արցախ» ֆիլմի ցուցադրություն՝ Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցի սաների մասնակցությամբ:


2023թ. մայիսի 12-ին Հրազդանի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ ծիսական «Նուրի» տիկնիկի պատրաստման կրթական ծրագիր՝ Հրազդանի թիվ 8 դպրոցի սաների մասնակցությամբ:


2023 թվականի մայիսի 5-ին Ֆրանկոֆոնիայի միջոցառաման շրջանակներում Հրազդանի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ միջոցառում-դասախոսություն «Ֆրանսիայի հայաշատ քաղաքները» և «Ֆրանսահայ նշանավոր երաժիշտները» թեմաներով՝ թանգարանի կողմից պատրաստված թեմատիկ ցուցավահանակներով: Միաժամանակ Հրազդանի թիվ 4 հիմնական դպրոցի միջին դասարանի աշակերտների կողմից /ուսուցիչ՝ Մ.Ավետիսյան/ ներկայացվեց միջոցառում՝ «Ոչ պատերազմին» խորագրով:










2023 թվականի ապրիլի 28-ին հուշարձանների պահպանության օրվան նվիրված Հրազդանի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Կոտայքի մարզի վերականգնված հուշարձանները թեմայով» միջոցառում-դասախոսություն, որն անցկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակից Անի Ավետիսյանը:






2022թ. հունիսի 7-ին Հրազդանի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ Անի Ղարիբյանի գեղանկարչական աշխատանքների առաջին անհատական ցուցահանդեսը:











2022թ. հունիսի 1-ին երեխաների պաշտպանության օրը թիվ 7 մանկապարտեզի սաները այցելեցին Հրազդանի երկրագիտական թանգարան:






2022 թ. մայիսի 27-ին Հրազդանի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ Մարիամ Նազարեթյանի դեկորատիվ կիրառական արվեստի աշխատանքների անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության օրվան:










2022թ. մայիսի 21-ին Հրազդանի երկրագիտական թանգարանում թանգարանային գիշերը պայծառ ու լուսավոր դարձավ Արտյոմ Սյունեցու հեղինակած հայկական տարազների ցուցադրությամբ ու ներկայացմամբ, ինչպես նաև ազգային երգերի կատարմամբ:












2022թ. մայիսի 6-ին Հրազդանի երկրագիտական թանգարանում Հրազդանի թիվ 4 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները (ուսուցչուհի՝ Մոնիկա Ավետիսյան) Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ներկայացան «Հայ-ֆրանսիական բարեկամությունե թեմայով միջոցառմամբ: Թանգարանն էլ իր կողմից անցկացրեց «Ֆրանսահայ գեղանկարիչներե և «17-18-րդ դարերի ֆրանսիական թանգարանային ժամացույցներե թեմաներով կրթական ծրագրերը (գլխավոր ֆոնդապահ՝ Գ. Բագրատյան), դրանք ներկայացնելով նաև թեմաներին վերաբերող ցուցավահանակներով:











2022թ. ապրիլի 19-ին Հրազդանի երկրագիտական թանգարանում կազմակերպվեց դասապրոցես` նվիրված հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան:Մասնակցում էին Հրազդանի թիվ 4 հիմնական դպրոցի VII (բ) դասարանի աշակերտները: Նախաձեռնողներն էին նույն դպրոցի պատմության ուսուցիչ՝ Արթուր Կիրակոսյանը և դասղեկ՝ Հայկուշ Մարգարյանը:










2022թ. ապրիլի 10-ին Էլիզ Դավի մշակութային կենտրոնը իր տարեդարձի կապակցությամբ Հրազդանի երկրագիտական թանգարանում կազմակերպեց կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը:






2021 թ. սեպտեմբերի 25-ին Եվրոպական ժառանգության օրեր «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով հանրապետական միջոցառումների շրջանակներում Հրազդանի երկրագիտական թանգարանում կազմակերպվեց համատեղ ցուցահանդես-կրթական ծրագիր՝ Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժնի 1-ին կուրսի ուսանողների հետ /կուրսղեկ՝ Քրիստինե Արսենյան/, նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Ալ. Սպենդիարյանի 150-ամյակին:











 

Հրազդանի երկրագիտական թանգարանը օգոստոսի 20, 21-ին իր մշտական ցուցադրությունում ներկայացավ «Հրազդանի տարածաշրջանի նշանավոր տոհմերն ու նրանց տոհմածառերըե նոր բաժնով: Նոր ցուցադրությունը ներկայացնելուն մասնակցում էին «Հրազդանի համայնքային գրադարանե ՀՈԱԿ-ի /Հրազդանի թիվ 4 գրադարան/ աշխատակիցները և ընթերցողները /տնօրեն` Մարինե Եգորյան/: Նոր ցուցադրության ժամանակ կրթական ծրագրերի շրջանակներում ներկայացվեց նաև տոհմածառերի մասին ընդհանուր տեղեկություններ /ազգերի տոհմածառ, աշխարհի ժողովուրդների տոհմածառը և հայերը, տոհմածառերի կազմման ձևեր և այլն/:

 



2021 թ. հունիսի 5-ին Հրազդանի երկրագիտական թանգարանում՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական վարպետ, Հրազդանի համայնքապետարանի Վահե Զաքարյանի անվան մարզա-մշակութային ուսումնական կենտրոնի մանկավարժ Արմինե Աթոյանի սաների՝ «ժրաջան մեղուների» աշխատանքների ցուցահանդեսը:Համատեղ ցուցադրվում էին նաև Արմինե Աթոյանի դեկորատիվ-կիրառական արվեստի և հայկական ավանդական ասեղնագործության աշխատանքները:





2021 թ. մայիսի 27-ին թանգարանում ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և Հրազդանի թիվ 4 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների հետ համատեղ կազմակերպվեց «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 ԹԹ.» թեմայով միջոցառում- կրթական ծրագիր, որն անցկացրեց ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետի տեղակալ Արթուր Կիրակոսյանը:

2021 թ. մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրը, «Թանգարանների գիշեր» հանրապետական միջոցառումների շրջանակներում Հրազդանի երկրագիտական թանգարանում կազմակերպվեց ՀՀ ժողովրդական վարպետ Արմինե Աթոյանի աշխատանքների ցուցահանդեսը:










2021 թ. մայիսի 11-ին թանգարանում կազմակերպվեց միջոցառում-կրթական ծրագիր Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ «Ֆրանսիայի նշանավոր թանգարանները» և «Ֆրանսահայ նշանավոր մշակույթի գործիչներ» թեմաներով՝ Հրազդանի թիվ 4 հիմնական դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ /ուսուցիչ՝ Մոնիկա Ավետիսյան/:







2020թ. փետրվարի 19-ին Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ թանգարանը Կոտայքի մարզային գրադարանում թանգարանի կողմից հրատարակված բուկլետներ և գրքույկներ նվիրեց գրադարանի աշխատակիցներին:

2019թ. դեկտեմբերի 25-ին Հրազդան քրեակատարողական հիմնարկում թանգարանի աշխատակիցների կողմից կազմակերպվեց միջոցառում: Հիմնարկին տրամադրվեցին թանգարանի կողմից հրատարակված բուկլետեր և գրքույկներ՝ անազատության մեջ գտնվող քաղաքացիներին և հիմնարկի աշխատակիցներին բաժանելու համար:

2019թ. նոյեմբերի 21-ին թանգարան այցելեցին Հրազդանի թիվ 13 մանկապարտեզի բարձր տարիքային խմբերի սաները իրենց մանկավարժ-դաստիարակների և ծնողների ուղեկցությամբ, շրջեցին մշտական ցուցադրության դահլիճներով, ծանոթացան թանգարանին:

2019թ. նոյեմբերի 9-ին Հրազդանի երկրագիտական թանգարանի հրավերով թանգարան այցելեցին Լուսակերտի ուսումնական զորամասի նորակոչիկները: Անցկացվեց էքսկուրսիոն դիտում թանգարանի մշտական ցուցադրությունում: Նորակոչիկ զինվորներին և ուղեկցող սպաներին նվիրվեցին թանգարանի հրատարակչական աշխատանքներից /բուկլետներ և գրքույկներ/: Նորակոչիկներն իրենց տպավորություններով կիսվեցին թանգարանի տպավորությունների գրքում:




Հոկտեմբերի 25-ին Հրազդանի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ ցուցահանդես-միջոցառում «Կոմիտաս-150» խորագրով: Հանդես եկան Հրազդանի թիվ 1 երաժշտական դպրոցի սաները (ֆլեյտա և կլառնետ), ինչպես նաև Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները (ուսուցչուհի՝ Ա. Հովհաննիսյան)՝ Կոմիտասին նվիրված ցերեկույթ-միջոցառումով։
Միաժամանակ ներկայացվեցին նաև թանգարանի կողմից հատուկ միջոցառման համար պատրաստված նոր ցուցավահանակները՝ նվիրված Կոմիտասին:







2019թ.-ի սեպտեմբերի 28-ին և 29-ին Հրազդանի երկրագիտական թանգարանում «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շրջանակում «Մեղուներ. եկեք, սնվեք նեկտարով» խորագրով տեղի ունեցավ վեցից տասնվեց տարեկան ստեղծագործող երեխաների գեղանկարչական և դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքների ժամանակավոր ցուցահանդես (ուսուցչուհի՝ Արմինե Աթոյան):





2019թ. սեպտեմբերի 20-ին թանգարանում կրթական ծրագրերի շրջանակում Կոտայքի ՊՄՊ ծառայության հետ համատեղ տեղի ունեցավ անկախության օրվան նվիրված ցուցահանդես-միջոցառում՝ «Պահպանենք դարերի մշակույթը» թեմայով, ՊՄՊ ծառայության կողմից ներկայացված շարժական ցուցավահանակներով (ՊՄՊ ծառայության աշխատակիցներ Կ. Հակոբյան, Ա. Կիրակոսյան):
Վերը նշված կրթական ծրագրին և ցուցահանդես-միջոցառմանը իրենց մասնակցությունն ունեցան Մեղրաձորի միջնակարգ դպրոցի միջին դասարանի աշակերտները:



2019թ. սեպտեմբերի 18-ին թանգարանում տեղի ունեցավ Ախտան Հրազդան վերանվանելու 60-ամյակին նվիրված ցուցահանդես-միջոցառում՝ Հրազդանի համայնքապետարանի Մշակույթի բաժնի հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցեցին Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի Տուրիզմ բաժնի առաջին կուրսի ուսանողները (կուրսղեկ՝ Լ. Աբելյան):



2019թ. սեպտեմբերի 11-ին թանգարանում անցկացվեց միջոցառում-կրթական ծրագիր «Հին հայկական կարատեսակների (ասեղնագործություն, ժանեկագործություն և այլն) ուսուցում» թեմայով:
Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին (դասվար՝ Մ. Օչինյան) Արմինե Աթոյանը ուսուցանեց հին հայկական կարատեսակներ՝ Մարաշի «Հարթակար» և «Հյուսված կար» ասեղնագործություն, Վասպուրականի «Համրովի մաղակար» ասեղնագործություն, Վանի և Կարինի ասեղնագործ ժանեկագործություն, «Լիցք-կար» և «Խաչկար» ասեղնագործություն:




2019թ. հունիսի 6-ին թանգարանում անցկացվեց միջոցառում-կրթական ծրագիր Հրազդանի տարածաշրջանի գյուղերի ազգային կենցաղն ու նիստուկացը թեմայով՝ Հրազդան քաղաքի թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտների մասնակցությամբ:



2019թ. մայիսի 19-ին թանգարանում դպրոցականների համար կազմակերպվեց միջոցառում-կրթական ծրագիր ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության հետ համատեղ: Կարդացվեց դասախոսություն «Գլաձորի համալսարան», «Արցախի պատմական հուշարձանները» թեմաներով (զեկուցող Կ. Հակոբյան), միաժամանակ ցուցադրվեց «Արցախի հրաշալիքները. Ճանաչիր քո հայրենիքը» տեսաֆիլմը:



2019թ. մայիսի 18-ին «Թանգարանների գիշեր» հանրապետական միջոցառումների շրջանակում Հրազդանի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ նկարիչներ Հայկ Բարսեղյանի, Արմինե Աթոյանի և Տիգրան Գրիգորյանի գեղանկարչական և դեկորատիվ կիրառական արվեստի աշխատանքների ցուցահանդես՝ «Միտք.Հոգի.Սիրտ» խորագրով:

 













2019թ. մայիսի 14-ին Հրազդանի երկրագիտական թանգարանում կազմակերպվեց ցուցահանդես-միջոցառում Հրազդանի թիվ 4 հիմնական դպրոցի 3-րդ ա դասարանի աշակերտների մասնակցությամբ (դասվար Ա. Ոսկանյան)՝ նվիրված Հովհ. Թումանյանի 150-ամյակին, որի ժամանակ ցուցադրվեցին նաև տարրական դասարանների աշակերտների նկարչական աշխատանքները Թումանյանի հեքիաթների թեմաներով:
Միաժամանակ թանգարանի կողմից ստեղծված Թումանյանի հեքիաթների թեմաներով ցուցավահանակներով թանգարանի աշխատակից Հեղինե Պետրոսյանի կողմից անցկացվեց մրցույթ-վիկտորինա: Հաղթողներին տրվեցին նվերներ:Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Հ. Մալյանի թատրոնի Թումանյանի հեքիաթների թեմաներով ներկայացումները:

 













2019թ. ապրիլի 27-ին՝ «Քաղաքացու օրը», Հրազդանի երկրագիտական թանգարանը հանրությանը ներկայացավ Հրազդանի տարածաշրջանի Մեղրաձորի Մարզամշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, բանասեր, բանահավաք Գոհար Հակոբյանի հեղինակած «Մեղրաձորի բնակչության կազմը, բարբառն ու սրբավայրերը» գրքույկի շնորհանդեսով, որի ձևավորումն ու հրատարակումն իրականացրել էր Հրազդանի երկրագիտական թանգարանը:









2019թ. ապրիլի 26-ին Հրազդանի երկրագիտական թանգարանում ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված դաս-միջոցառում «Մեր Շառլը» խորագրով՝ Հրազդանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտների մասնակցությամբ, ֆրանսերեն լեզվով (ուսուցչուհի Մ. Ավետիսյան):








2019թ. ապրիլի 18-ին Հրազդանի երկրագիտական թանգարանում ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության հետ համատեղ կազմակերպվեց ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ժամանակավոր ցուցահանդես-միջոցառում Հրազդան քաղաքի դպրոցականների հետ՝ «Ֆրանսախոս երկրների նշանավոր պատմական հուշարձանները» թեմայով (ներկայացնող՝ Կ. Հակոբյան և ուրիշներ), որը միաժամանակ հանդիսացավ որպես պատմական հուշարձանների վերաբերյալ կրթական ծրագիր:Միաժամանակ միջոցառման ընթացքում Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտուհի Աստղիկ Խաչատրյանը ներկայացրեց պատմական հուշարձանների վերաբերյալ իր աշխատանքը՝ նվիրված արդի ճարտարապետությանը (կից գիտացուցադրական պարագաներով):






 

Դեկտեմբերի 5-ին թանգարանում՝ Մեղրաձորի Մարզա-մշակութային կենտրոնի աշխատակից Գոհար Հակոբյանի ներկայացմամբ կազմակերպվել է միջոցառում-կրթական ծրագիր «Ծիսական տիկնիկների պատրաստում» թեմայով՝ Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցի  2-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ (դասղեկ՝ Կ. Աբնուսյան)՝ «Վարպետաց դասեր» կրթական ծրագրի շրջանակներում:

Հոկտեմբերի 26-31-ը թանգարանում կազմակերպվել է ժամանակավոր ցուցահանդես Երևանի 2800 ամյակին նվիրված՝ «1950-ական թթ. Երևանը» թեմայով, նորաստեղծ շարժական ցուցավահանակներով, ֆիլմերի ցուցադրությամբ, Երևանին նվիրված երգերի ուղեկցությամբ, Երևանի պատմության մասին էքսկուրսիոն բացատրությամբ:

 

Սեպտեմբերի 27-ինթանգարանում՝ՄԱԿ-իկողմից«Հեռուստատեսությանհամաշխարհայինօր»հռչակելու20ամյակիկապակցությամբկազմակերպելէժամանակավորցուցահանդեսվերընշվածթեմայով՝նվիրվածհեռուստացույցիևհեռուստատեսությանստեղծմանպատմությանը,ներառելովնաևհայկականհեռուստատեսությանստեղծմանպատմությունը՝նորաստեղծշարժականցուցավահանակներով,ինչպեսնաևտեսաֆիլմերիցուցադրությամբ:Ցուցադրվելեննաևթանգարանիֆոնդերումեղած1940-60-ականթթ.հեռուստացույցներևռադիոընդունիչներ(մասնակցությամբՀրազդանքաղաքիուսանողների):

 

Սեպտեմբերի26-ինթանգարանումկազմակերպվելէժամանակավորցուցահանդես«ԱրևմտյանՀայաստանըլուսանկարներում»թեմայով՝ՊՄՊԿոտայքիմարզայինծառայությանտրամադրածլուսանկարներով:ԿրթականծրագրիշրջանակներումկարդացվելէդասախոսությունՊՄՊԿոտայքիմարզայինծառայությանաշխատակիցԱ.Կիրակոսյանիկողմից՝վերընշվածթեմայինհամապատասխան՝Հրազդանքաղաքիթիվ4հիմնականդպրոցիաշակերտներիհամար:

 

Սեպտեմբերի19, 20և25-ինթանգարանումանկախությանօրվաննվիրված,ինչպեսնաև«Եվրոպականժառանգությանօրերին»իրականացվողհանրապետականմիջոցառումներիշրջանակներումկազմակերպելէժամանակավորցուցահանդես«Վերադարձարմատներին»թեմայով՝հայկականավանդականծիսականիրերի,ինչպեսնաևգորգերիևասեղնագործաշխատանքներիցուցադրմամբ:ՑուցահանդեսըկազմակերպվելէՄեղրաձորիՄարզա-մշակութայինկենտրոնիաշխատակիցԳոհարՀակոբյանիտրամադրածցուցանմուշներովևանմիջականմասնակցությամբ:Միաժամանակիրականացվելէկրթականծրագիր«Վարպետացդասեր»թեմայով:

 

Հուլիսի26-27-ինթանգարանումկազմակերպվելէժամանակավորցուցահանդես՝«Խաչքարեր.քարեաղոթարաններ»թեմայով՝նորստեղծվածշարժականցուցավահանակներով,համապատասխանբացատրագրերով,հատուկխաչքարինվերաբերողէքսկուրսիոնբացատրությամբևֆիլմիցուցադրությամբ(մասնակցությամբՀրազդանիթիվ1ավագդպրոցիաշակերտներիևուսուցիչների):Ցուցահանդեսըմիաժամանակհանդիսացելէորպեսկրթականծրագիր:

 

2018թ. հունիսի 24-ին «Միասնական Հրազդան» հասարակական կազմակերպության հետ միասին կազմակերպվել է միջոցառում՝ այցելություն և ծանոթություն թանգարանի հետ ՌԴ-ի զբոսաշրջիկների մասնակցությամբ:

 

2018թ. մայիսի26-ին և 27-ինթանգարանում կազմակերպվել է ժամանակավոր  ցուցահանդես՝ նվիրվածՀՀառաջինհանրապետության/1918-1920թթ./ և Մայիսյան  հերոսամարտերի 100-ամյակին, ինչպես նաև դաս-միջոցառում դպրոցականների մասնակցությամբ, մշտական ցուցադրությունում ներկայացված նոր ցուցավահանակներով:

 

2018թ. մայիսի 19-ին  «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում իրականացվել է Եվրոպայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նշանավոր թանգարանների ցուցանմուշների կրկնօրինակ լուսանկարների ցուցահանդես, ինչպես նաև վերը նշված թանգարանների վիրտուալ ցուցադրությունների ևնրանց մասինտեսաֆիլմերի ցուցադրում:

 

 

2018թ. մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրը կազմակերպվել է «Հայաստանի վիշապաքարերը» թեմայով ցուցահանդես-միջոցառում (գիտա-կրթական ծրագրի շրջանակներում) Հրազդանի քոլեջների ուսանողների և դպրոցականների համար ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցների հետ համատեղ(Կ. Հակոբյան, Ա. Կիրակոսյան):

 

2018թ. ապրիլի 20-ին և 26-ին կազմակերպվել է ցուցահանդես նվիրված Հայոց Մեծ Եղեռնի տարելիցին,ինչպես նաև ցուցահանդես-միջոցառում  ֆրանկոֆոնիային նվիրված՝  «Հայը և Հայաստանը » թեմայով (ֆրանսերեն լեզվով, Հրազդանի թիվ 4 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներ, ուսուցչուհի Մ. Ավետիսյան, մասնակցությամբ երեխաների ծնողների, ուսուցիչների և հյուրերի):

2018թ. ապրիլի 15-ին  կազմակերպվեց Հրազդանի տարածաշրջանում պեղումներ իրականացնող տեղի և անգլիացի հնագետների այցելություն թանգարան՝ հնագիտական բաժնի ցուցանմուշներին ծանոթանալու նպատակով:


2017թ. հոկտեմբերի 25, 26-ին թանգարանում կազմակերպվեց Հրազդանի տարածաշրջանի նշանավոր տոհմերի կազմած ՛՛Տոհմածառերի՛՛ ընդլայնված ցուցահանդես - միջոցառում կազմող հեղինակների մասնակցությամբ:











2017թ. հոկտեմբերի 12-ին թանգարանում կազմակերպվեց սահմանամերձ շրջանի /Ճամբարակ/ դպրոցականների անվճար այցելություններ:




2017թ. սեպտեմբերի 30-ից ՛՛Եվրոպական ժառանգության օրեր՛՛ միջոցառումների շրջանակում թանգարանում ՛՛Ժառանգությունը և բնությունը՛՛ խորագրի ներքո տեղի ունեցավ ժամանակավոր ցուցահանդես՝ ՛՛Հայրենի բնաշխարհը գեղանկարիչների և լուսանկարիչների աչքերով՛՛ թեմայով: Ցուցադրվեցին գեղանկարիչ Հ. Բարսեղյանի, լուսանկարիչներ Ա. Անտոնյանի, Ա. Գևորգյանի և Դ. Վարդանյանի աշխատանքները:




 

2017թ. հունիսի 1-ից 10-ը  թանգարանում ՛՛Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՛՛ առթիվ տեղի ունեցավ 1-4րդ դասարանների աշակերտների նկարշական աշխատանքների ժամանակավոր ցուցահանդես

 
 

2017թ. մայիսի 27-ին թանգարանում ՀՀ առաջին հանրապետության /1918-1920թթ./ տոնին նվիրված կազմակերպվեց ժամանակավոր ցուցահանդես լուսանկարներով և բացատրագրերով՝ «1918թ. մայիսյան հերոսամարտերի խորհուրդը և պետականության վերականգնումը», «ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմինները և դիվանագիտությունը», «Պետական խորհրդանշանները՝ պետության այցեքարտ», «Հայաստանի առաջին հանրապետության մշակութային կյանքն ու կրթության կազմակերպումը», «Հայ եկեղեցին առաջին հանրապետության տարիներին» թեմաներով, ինչպես նաև կից փաստագրական ֆիլմերի ցուցադրումով: Ցուցահանդեսի բացման ժամանակ ելույթ ունեցան Հրազդանի թիվ 4 դպրոցի I Ա դասարանի աշակերտները՝ «Հայոց հրաշքը. Մեսրոպ Մաշտոց» թեմայով /դասվար Ա.Ոսկանյան/: Ցուցահանդեսին մասնակցություն ունեցան նաև ծնողներ և ուսուցիչներ:



 

2017թ. մայիսի 20-ին թանգարանում «Թանգարանների գիշեր» հանրապետական միջոցառումների շրջանակներում կազմակերպվեց ժամանակավոր ցուցահանդես «1930-1960 ական թթ. Հրազդանի տարածաշրջանում տարածված և օգտագործված կենցաղային տեխնիկայի նմուշները» թեմայով: Ցուցահանդեսի ընթացքում այցելուներին ներկայացվեցին կենցաղային սարքերի մի մասի օգտագործման ձևերը, ցուցադրվեցին ֆիլմեր կինոպրոեկտորով, ինչպես նաև դիաֆիլմեր՝ դիոպրոեկտորով, նվարգարկվեցին ձայնասկավառակներ պատեֆոնով և այլն:

 





 

Թանգարանում մայիսյան հերոսամարտերին նվիրված 2017թ. մայիսի 7-ին կազմակերպվեց միջոցառում Հրազդանի տարածաշրջանի ազատամարտիկների մասնակցությամբ նվիրված Շուշիի ազատագրման 25 ամյակին, ինչպես նաև հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա առթիվ պատերազմի մասնակիցների հարազատների հետ հանդիպում թանգարանի մշտական ցուցադրության «Հայրենական պատերազմ» բաժնում: Միջոցառմանը իրենց ելույթներով մասնակցեցին նաև Հրազդանի թիվ 4 և 10 դպրոցների բարձր դասարանների աշակերտները և ուսուցիչները:

 




 

2016թ. նոյեմբերի 11-ից 22-ը թանգարանում անցկացվեց լրագրող, լուսանկարիչ “911-Արտակարգ թերթ” -ի աշխատակից Անի Անտոնյանի լուսանկարչական աշխատանքների ժամանակավոր ցուցահանդեսը՝ “Մանկությունը լուսանցքում” թեմայով: Ցուցահանդեսն իրականացվել է Ֆոկուս արվեստի ՀԿ-ի ACTVկրթական ծրագրի շրջանակներում:Անի Անտոնյանը իր լուսանկարներում անդրադարձել է Հրազդան համայնքիՏնակներկոչվող թաղամասին և փորձել ցույց տալ վատ սոցիալական պայմանների ազդեցությունը տնակներում ապրող անչափահասների կյանքի որակի, կրթության հեռանկարների վրա: Նախագծի ղեկավար՝ACTVկրթական ծրագրի համակարգող, փաստավավերագրող Դավիթ Ստեփանյան, պրակտիկ մասի ղեկավար՝Մեդիալաբկրթական ծրագրի համակարգող, լուսանկարիչ Վահե Բուդումյան:







 

2016թ. հոկտեմբերի 18-ին թանգարանում անցկացվեց Հրազդանի Ե.Քոչարի անվան արվեստի դպրոցի սաների տեսական և ստեղծագործական դաս՝ ուսուցչուհի, գեղանկարիչ Լուսինե Ղարիբյանի ղեկավարությամբ:

 




 

2016թ. սեպտեմբերի 24-ից - 25-ը թանգարանում ՛՛Եվրոպական ժառանգության օրեր՛՛ ՛՛Ժառանգությունը և համայնքը՛՛ խորագրով հանրապետական միջոցառումների շրջանակներում թանգարանում կազմակերպվեց Կոտայքի մարզի և մարզի պատմա-ճարտարապետական հուշարձանների վերաբերյալ ժամանակավոր ցուցահանդես՝ լուսանկարներով, բացատրագրերով, ինչպես նաև դրանց հետ համատեղ և թեմաներին համապատասխան ֆիլմերի ցուցադրումներով /՛՛Կեչառիս՛՛, ՛՛Բջնի՛՛, ՛՛Գառնի՛՛, ՛՛Գեղարդ՛՛ և այլն/, ինչպես նաև Հրազդանի տարածաշրջանի պատմությանը վերաբերող /19-20-րդ դդ./ արխիվային փաստաթղթերի և լուսանկարների ժամանակավոր ցուցադրություն:











2016թ. սեպտեմբերի 17-ից թանգարանում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված կազմակերպվեց ժամանակավոր ցուցահանդես-միջոցառում Հրազդանի տարածաշրջանի կամավորական ջոկատներին վերաբերող և այդ ջոկատների ազատամարտիկների մասնակցությամբ /՛՛Վաշտ՛՛, ՛՛Կոճոռ՛՛, ՛՛Ալաշկերտ՛՛, ՛՛Արծափ՛՛ ջոկատներ և ՀՅԴ Հրազդանի խումբ/: Միաժամանակ այդ ցուցահանդեսի հետ համատեղ սեպտեմբերի 21-ին կազմակերպվեց գեղանկարիչ-դիզայներ Էդվարդ Ամիրբեկյանի պլակատների ժամանակավոր ցուցահանդեսը:

2016թ. հունիսի 1-ին՝ ՛՛Երեխաների պաշտպանության միջազգային օրվան՛՛ նվիրված, թանգարանում կայացավ Հրազդանցի գեղանկարչուհի, մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի շրջանավարտ Եվա Բաղդասարյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ժամանակավոր ցուցահանդեսի բացումը, որը կտևի մոտ մեկ ամիս: Ցուցահանդեսին ներկայացված են նատյուրմորտներ, դիմանկարներ, բնանկարներ և այլն: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հրազդանի թիվ 4 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտներ՝ ծնողների և ուսուցչուհի Ա.Ոսկանյանի հետ միասին: Բացմանը ներկա էին նաև մտավորականներ, նկարիչներ և բանաստեղծներ, ինչպես նաև նկարչուհու մտերիմներ և բարեկամներ:










Մայիսի 21-ին Հրազդանի երկրագիտական թանգարանում ՛՛Թանգարանների գիշեր՛՛ հանրապետական միջոցառումների շրջանակներում կազմակերպվեց Հայկական ձեռագործ գորգերի ժամանակավոր ցուցահանդես` ՛՛Մեգերյան կարպետ՛՛ ընկերության հետ հատուկ պայմանագրով համագործակցող, Հրազդանի Կենտրոն թաղամասում գործող Ա/Ձ Իսահակ Մելքոնյան գորգագործական արտադրամասի ստեղծած գորգերով: Գորգերը Իսահակ Մելքոնյանը ՛՛Մեգերյան կարպետ՛՛-ից իր միջնորդությամբ ընտրել և բերել էր թանգարան՝ ժամանակավոր ցուցահանդեսի համար: Ինչպես նշեց Հրազդանի գորգագործական արտադրամասի պետ Ի.Մելքոնյանը՝ ՛՛Ցուցահանդեսի նպատակն այն է, որ հրազդանցիները ծանոթանան և պահպանեն հայկական գորգարվեստը՛՛: Այցելուները հնարավորություն ունցան հանդիպել և շփվել Հրազդանի գորգագործական արտադրամասի գորգագործների հետ: Ցուցադրվեցին Արցախում, Լոռիում, Արևմտյան Հայաստանում ժամանակին տարածում գտած գորգերի վերամշակված տարբերակները, ինչպես նաև աշխատանքներ նվիրված Անկախ Հայաստանին: Ցուցադրության ընթացքում ցուցադրվեց Իսահակ Մելքոնյանի հեղինակած ՛՛Մեր արտադրամասը՛՛ տեսաֆիլմը, որը ներկայացնում է Հրազդանի գորգագործական արտադրամասում գորգերի ստեղծման գործընթացը և մի շարք հայկական գորգերի/Վիշապագորգ, Արևագորգ, Քաշաթաղ, Պազիրիկ, Խանչալու և այլն/ զարդանախշերի առանձնահատկությունները: Ցուցադրվեցին նաև ՛՛Հայի ուժը. գորգեր՛՛ և ՛՛Հայկական հետք. գորգեր՛՛ ֆիլմերը: Ժամանակավոր ցուցահանդեսը տևեց 10 օր՝ մինչև մայիսի 31-ը:







 
 

2016թ. մայիսի 6-ին թանգարանում կազմակերպվեց ժամանակավոր ցուցահանդես-միջոցառում, նվիրված մայիսյան հաղթանակներին՝ Կոտայքի մարզի ՊՄՊ մարզային ծառայության հետ համատեղ, նրանց կողմից տրամադրված լուսանկարային ցուցավահանակներով, որոնք ներկայացնում էին երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին Կոտայքի մարզի բնակավայրերում կանգնեցված հուշարձանները: Միջոցառմանը մասնակցեցին դպրոցականներ և ՊՄՊ ծառայության աշխատակից Ա.Կիրակոսյանը:

 




2016թ. մայիսի 18-ին թանգարանների միջազգային օրվան նվիրված, թանգարանում կազմակերպվեց ֆիլմերի ցուցադրում և քննարկում դպրոցականների և ուսուցիչների հետ՝ նվիրված Անկախ Հայաստանին, Արցախին և Արևմտյան Հայաստանին:

 


 

2016թ. ապրիլի 29-ին թանգարանում տեղի ունեցավ միջոցառում-դասախոսություն ՛՛Կոտայքի մարզի հայտնի և անհայտ հուշարձանները. վիշապաքարեր և ժայռապատկերներ՛՛ թեմայով, որով հանդես եկավ Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության աշխատակից Արամայիս Սեդրակյանը: Դասախոսության ընթացքում ցուցադրվեցին նաև թեմայի հետ առնչվող դիապոզիտիվներ, իսկ վերջում զեկուցողը պատասխանեց աշակերտներին և ուսուցիչներին հետաքրքրող հարցերին: Մասնակցում էին դպրոցականներ և ուսուցիչներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված անհատ անձինք:


 

2016թ. ապրիլի 27-ին թանգարանում տեղի ունեցավ դասախոսություն ՛՛Գրիգոր Մագիստրոս Պահլավունի. կյանքն ու գործունեությունը՛՛ թեմայով, որով հանդես եկավ Երևանի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Սարգիս Մխիթարյանը: Դասախոսությունն ունկնդրեցին Հրազդանի թիվ 1 և թիվ 4 դպրոցների բարձր դասարանների աշակերտներն ու ուսուցիչները:

 

 

2015թ.  հոկտեմբերի  30-ից  մինչև  նոյեմբերի  20-ը  թանգարանում  տեղի  ունեցավ  երիտասարդ  լուսանկարիչների  աշխատանքների  ժամանակավոր  ցուցահանդես:

 




 

2015թ. սեպտեմբերի 26-27-ին թանգարանում ՛՛Եվրոպական ժառանգության օրեր՛՛ հանրապետական միջոցառումների շրջանակում անցկացվել է երիտասարդ արվեստագետներ Գոհար Ալավերդյանի, Մուշեղ Ասատրյանի, Աշոտ Կարապետյանի, Անի Բարսեղյանի, Սոնա և Հասմիկ Հարությունյանների, Էմիլիա Գևորգյանի և Հերմինե Ռուստամյանի աշխատանքների ժամանակավոր ցուցահանդես /քանդակ, գեղանկարչություն, գոբելեն, հելունագործություն, կոլաժ/:

 


 

2015թ. օգոստոսի 21-ից 30-ը թանգարանում տեղի ունեցավ լուսանկարիչ Դերենիկ Վարդանյանի “Իմ քաղաքը” խորագրով լուսանկարչական աշխատանքների ժամանակավոր ցուցահանդեսը:

 



 

2015թ. հունիսի 24-ին թանգարանում տեղի ունեցավ ամենամյա ավանդական այցելություն-միջոցառում Հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողների հետ:

 











 

2015թ. մայիսի 16-ից – 18-ը թանգարանում ՛՛Թանգարանների գիշեր՛՛ հանրապետական միջոցառումների շրջանակում ՛՛Թանգարաններ հիշողության վկաներ՛՛ խորագրի ներքո, ինչպես նաև թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել է ՛՛Հայ ֆիդայական շարժումը XIX դարի վերջին և XX դարի սկզբին՛՛ և ՛՛Հայ վրիժառուներ ՛՛Նեմեսիս՛՛ գործողությունը՛՛ լուսանկարային և տեքստային ժամանակավոր ցուցահանդեսներ և ֆիլմերի ցուցադրություններ վերը նշված թեմաներով:






2015թ.  մայիսի  7-ից  մինչև  մայիսի 25-ը   թանգարանում Հայրենական  Մեծ պատերազմում տարած    հաղթանակի   70-ամյակի  կապակցությամբ անցկացվել են  հետևյալ  միջոցառումները  և  ժամանակավոր ցուցահանդեսները.
1. ՛՛Հրազդանցիները Հայրենական  Մեծ  պատերազմում՛՛  /ժամանակավոր ցուցահանդես/:
2. ՛՛Հրազդանցի ուսուցիչների , բժիշկների  և   գրողների   մասնակցությունը Հայրենական  Մեծ  պատերազմին՛՛  /ժամանակավոր ցուցահանդես  և   դասախոսություն/:
3.՛՛Նշանավոր  հայ  զորահրամանատարներ՛՛   /ժամանակավոր ցուցահանդես/  և Հայրենական  Մեծ  պատերազմին  նվիրված  փաստագրական  ֆիլմերի  դիտումներ:








 

2015թ. ապրիլ ամսին Հրազդանի երկրագիտական թանգարանում Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի առթիվ կազմակերպված միջոցառումները և ժամանակավոր          ցուցահանդեսները.
Ապրիլի 10-ին
- Ժամանակավոր ցուցահանդես արխիվային լուսանկարներով և նյութերով Հայոց Մեծ եղեռնին և Արևմտյան Հայաստանի /մինչև առաջին աշխարհամարտը/ տնտեսությանն ու կենցաղին նվիրված:
- Հրազդան և Աբովյան քաղաքների դպրոցականների գեղանկարչական աշխատանքների ժամանակավոր ցուցահանդես՝ ՛՛Հայոց Մեծ եղեռնը  դպրոցականների աչքերով՛՛ թեմայով:
- Հրազդանի թիվ 4 դպրոցի միջին դասարանների աշակերտների մասնակցությամբ հուշ-ցերեկույթ ՛՛Չսպիացած վերքեր՛՛ թեմայով:
- Ֆիլմի ցուցադրում ՛՛Արմին Վեգներ-ցեղասպանության լուսանկարիչը՛՛
Ապրիլի 18
- Հայոց  Մեծ   եղեռնի  100-րդ  տարելիցին  նվիրված  դասախոսություն  ԵՊՀ-ի  դասախոս  Ս. Մխիթարյանի  մասնակցությամբ և քննարկումներ:
- Դասախոսություններ  և ֆիլմերի  դիտումներ նվիրված հուշարձանների միջազգային  օրվան   /ՊՄՊ  Կոտայքի  մարզային  ծառայության հետ  համատեղ, զեկուցողներ  Կ.Հակոբյան և  Ա.Սեդրակյան/:
- Ֆիլմերի դիտումներ ՛՛Եղեռն, եղեռնից հետո՛՛, ՛՛Ճանապարհորդություն Արևմտյան Հայաստանով՛՛, ՛՛Կորուսյալ հայրենիք՛՛ և դրանց քննարկումներ:
Ապրիլի 22
- ՛՛Կոտայքի մարզի պատմական կոթողները և Արևմտյան Հայաստանի պատմական հուշարձանները՛՛ ժամանակավոր ցուցահանդես ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության շարժական ցուցավահանակներով:
- Ֆիլմերի դիտումներ ՛՛Հայոց ցեղասպանության թաքնված մեղավորները՛՛, ՛՛Թաքուն  հայեր՛՛, ՛՛Թերթելով մեր անցյալի էջերը-Հայոց Մեծ եղեռնը՛՛, ՛՛Արևմտյան Հայաստան՝ 1914-16թթ. /նոր կադրեր/՛՛:















 

2014թ. սեպտեմբերի 27-ից 28-ը"Եվրոպական ժառանգության օրեր"հանրապետական միջոցառումների շրջանակներում թանգարանում կազմակերպվել են ժամանակավոր ցուցահանդեսներ՝ նվիրված առաջին աշխարհամարտի 100-րդ տարելիցին /"Առաջին աշխարհամարտ. հետադարձ հայացք 100 տարի անց"/.
- "
Եվրոպական երկրների տնտեսությունն ու կենցաղը մինչև առաջին աշխարհամարտը" /լուսանկարների ցուցահանդես՝ բացատագրերով/
- "
Առաջին աշխարհամարտ 1914-1918 թթ." /լուսանկարների ցուցահանդես՝ բացատագրերով/
- "
Արևմտյան Հայաստանի տնտեսությունը և կենցաղը 20-րդ դարի սկզբին" /լուսանկարների ցուցահանդես՝ բացատագրերով/
- Դասախոսություն
"Արևմտահայությունը և առաջին աշխարհամարտը"թեմայով:

















2014թ. սեպտեմբերի 3-ից 5-ը"Գիտելիքի օր"միջոցառումների շրջանակներում թանգարանում կարդացվեցին դասախոսություններ"Ազգակցական և բարեկամական համակարգը հայերի կենցաղում", "Ծնունդ և կնունք" /ՀՀ-ում"ընտանիքի տարի"հայտարարելու առիթով/Հրազդանի թիվ 1 և թիվ 4 դպրոցների աշակերտների համար թանգարան այցելությունների ընթացքում /տարբեր տարիքային խմբերի համար/ազգագրական թեմաներով և ցուցադրվեցին ֆիլմեր հայկական ծեսերին վերաբերող /"Տարվա եղանակներ", "Հավերժական ծես"/: Առաջին անգամ թանգարանի ազգագրական բաժնում ներկայացվեցին նոր ձեռք բերված ազգագրական բնույթի մակետներ /"Գյուղական տուն", "Թոնրատուն", "Դարբնոց", "Ոսկերչի արհեստանոց", "Գորգագործի արհեստանց"և այլն/:
















2014թ. հուլիսի 10-ից 15-ը Հրազդանի տարածաշրջանի Աղավնաձորի ամառային ճամբարում հանգստացող Մանկավարժական համալսարանի ուսանողների համար թանգարան այցելությունների ընթացքում /տարբեր ֆակուլտետների համար տարբեր օրեր/ կարդացվել է դասախոսություն «Ընտանիքը և ընտանեկան կենցաղը հայերի մոտ, մասնավորապես Հրազդանի տարածաշրջանում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին» թեմայով:




2014թ.-ի մայիսի 28-ին թանգարանում կազմակերպվեց ժամանակավոր ցուցահանդես` նվիրված Հայաստանի առաջին հանրապետության /1918-1920 թթ./ տարելիցին:



















2014թ.-ի մայիսի 17-ին «Թանգարանների գիշեր» հանրապետական միջոցառմանը և մայիսի 18-ի` Թանգարանների միջազգային օրը` «Թանգարանները միավորում են մեզ» խորագրով միջոցառումներին թանգարանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության նշանավոր թանգարանների /Էրմիտաժ, Պետական զինապալատ, Պավլովսկի պալատ-թանգարան, Պատմության պետական թանգարան, Զագորսկի պետական արգելոց թանգարան/, ինչպես նաև Ուկրաինայի թանգարաններում գտնվող սկյութական դամբարանաբլուրներից գտնված ոսկերչական արվեստի աշխատանքների լուսանկարներով` չափափոխ շրջանակներով և համապատասխան բացատրագրերով ու էտիկետներով, ինչպես նաև էքսկուրսիոն բացատրությամբ:




















2014թ.-ի մայիսի 9-ին թանգարանում կազմակերպվեց միջոցառում-ցուցահանդես «Պատերազմ և խաղաղություն» թեմայով` դպրոցականների գեղանկարչական աշխատանքների ցուցադրությամբ:



















2014թ.-իապրիլի20-ից30-ըՀայոցմեծեղեռնիտարելիցիննվիրվածթանգարանումկազմակերպվեցժամանակավորցուցահանդեսևդասախոսություն,ինչպեսնաևԷրիկՖրիեդլերի«Աղետ»ֆիլմիդիտումներևքննարկումներդպրոցականներիհետ:















2013թ.  հոկտեմբերի 26-ին  Հրազդանի երկրագիտական թանգարանում  բացվեց  ժամանակավոր ցուցահանդես` նվիրված  հայկական դրամի ներդրման  20 ամյակին:









2013թ. օգոստոսի 31-ին «Եվրոպական ժառանգության օրեր» հանրապետական միջոցառումների շրջանակում թանգարանում տեղի ունեցավ ժամանակավոր ցուցահանդես-միջոցառում «Հրազդանի անցյալն ու ներկան» թեմայով` քաղաքի դպրոցականների, մշակույթի աշխատողների և ուսանողների մասնակցությամբ:




2013թ. հունիսի 29-ից թանգարանում կազմակերպվեց Արմինե Աթոյանի դեկորատիվ կիրառական արվեստի աշխատանքների ժամանակավոր ցուցահանդեսը՝ արվեստագետների և ուսանողների մասնակցությամբ:



2013թ. մայիսի 25-ին թանգարանում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, Հրազդանի թիվ 4 դպրոցի աշակերտների մասնակցությամբ /ուսուցիչ Ա. Ոսկանյան/ տեղի ունեցավ «Արհավիրքից վերածնունդ» միջոցառում-ցերեկույթը, որին ներկա էին ուսուցիչներ և ծնողներ:



2013թ. մայիսի 18-ից թանգարանում «Թանգարանների գիշեր» հանրապետական միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ գեղանկարիչ Հայկ Բարսեղյանի աշխատանքների ժամանակավոր ցուցահանդեսի բացումը, որը տևեց մեկ ամիս:



2013թ. ապրիլի 14-ին թանգարանում Հայոց Մեծ եղեռնի տարելիցին նվիրված տեղի ունեցավ դասախոսություն «Թուրքիան երեկ, այսօր, վաղը» թեմայով՝ պատմաբան-հրապարակախոս Սարգիս Հացպանյանի մասնակցությամբ: Դասախոսություն-միջոցառումը ուղեկցվեց էկրանին ցուցադրվող տեսանյութերով, ինչպես նաև թանգարանի կողմից կազմակերպված ժամանակավոր ցուցադրությամբ՝ Հայոց Մեծ եղեռնին վերաբերող նյութերով և կրկնօրինակ լուսանկարներով: Դասախոսություն-միջոցառմանը մասնակցեցին քաղաքի մշակույթի գործիչներ, գրողներ, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ:



2012թ. սեպտեմբերի 29-30-ին թանգարանում «Եվրոպական ժառանգության օրեր» հանրապետական միջոցառումների շրջանակում Կոտայքի մարզային գրադարանի հետ համատեղ տեղի ունեցավ «Գրատպության ճանապարհը 20-րդ դարում» թեմայով ցուցահանդես-միջոցառում՝ Հրազդանի թիվ 1 դպրոցի աշակերտների մասնակցությամբ:



2012թ. մայիսի 19-ին "Թանգարանների գիշեր" հանրապետական միջոցառումների շրջանակներում թանգարանում անցկացվեց ժամանակավոր ցուցահանդես`










2012թ. ապրիլի 21-ին տեղի ունեցավ "Հեքիաթ և տիկնիկ" թեմայով ժամանակավոր ցուցահանդես-միջոցառում՝













2011թ. Նոյեմբերի 12-ից դեկտեմբերի 1-ը – տեղի ունեցավ Տեղական ինքնակառավարման մարմինների 15 ամյակին նվիրված ժամանակավոր ցուցահանդես-միջոցառում՝  Կոտայքի մարզային արխիվի և Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղի հետ համատեղ:

2011թ. Հոկտեմբերի 1-ից 2-ը  - "Եվրոպական ժառանգության օրեր" հանրապետական միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ Անահիտ Հովհաննիսյանի և Ապետ Փանոսյանի գեղանկարչական աշխատանքների ժամանակավոր ցուցահանդես:


2011թ. մայիսի 14-ին "Թանգարանների գիշեր" հանրապետական միջոցառումների շրջանակներում թանգարանում անցկացվեցին միաժամանակ երեք ժամանակավոր ցուցահանդեսներ`
- Արամ Գևորգյանի լուսանկարչական աշխատանքների
- Մովսես Թադևոսյանի դեկորատիվ կիրառական և գեղանկարչական աշխատանքների
- Աշոտ Սարգսյանի կոլաժների:
Միաժամանակ տեղի ունեցավ Արամ Գևորգյանի "Հավերժական ծես" ֆիլմի պրեմիերան:
Ցուցահանդեսները կտևեն մինչև հունիսի 10-ը:



2011թ. ապրիլի 15-30-ը թանգարանում անցկացվել է ժամանակավոր ցուցահանդես-միջոցառումներ` "Հայոց մեծ եղեռնը դպրոցականների աչքերով" թեմայով, Աբովյան քաղաքի դպրոցականների ջրաներկ աշխատանքներով և Հրազդան քաղաքի դպրոցականների մասնակցությամբ:




2010թ. - Ա. Միսակյանի ջրաներկ աշխատանքների ցուցահանդես

2010թ. - Հայրենական պատերազմում հաղթանակի 65 ամյակին նվիրված ցուցահանդես-միջոցառում



2010թ. - Հայոց   մեծ եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված միջոցառում




2010թ. - Սարգիս Բարսեղյանի գեղանկարների ցուցահանդես  /"Եվրոպական ժառանգության օրեր" միջոցառման շրջանակներում/


2010թ. - Արամ  Մնացականյանի  գեղանկարների ցուցահանդես (<<Թանգարանային գիշեր>>միջոցառման  շրջանակներում)


2009թ. - Լուսինե  Ղարիբյանի  գեղանկարների ցուցահանդես


2009թ. - Արամ  Գևորգյանի  լուսանկարների ցուցահանդես


Հետադարձ կապ

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ,
ք.Հրազդան, Սպանդարյան 2
Էլ.փոստ` hrazdan-muzeum@mail.ru
Հեռ.` + 374 223 2-14-54
Կայք` www.hrazdanmuseum.am