Ազգագրական ցուցասրահներ
Ազգագրական ցուցասրահներում ցուցադրվում են Հրազդանի տարածաշրջանում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ օգտագործված աշխատանքային գործիքներ /արոր, լուծ, կամ, և այլն/, բնակիչների կենցաղը ներկայացնող և կենցաղում օգտագործված արհեստագործական արտադրանքի նմուշներ/ փայտե կենցաղային իրեր, ճախարակ, պարան հյուսելու հաստոց, օրորոց, մահճակալ, պահարաններ, սնդուկներ, կավե կենցաղային իրեր` կճուճ, կարաս, կուժ, պղնձե կենցաղային իրեր և այլն /:
Տարածաշրջանի կենցաղն ու սովորույթները ներկայացվում են նաև 1940-1950 ական թ.թ. արված ազգագրական բնույթի լուսանկարներով:
Տարածաշրջանի կենցաղն ու սովորույթները ներկայացվում են նաև 1940-1950 ական թ.թ. արված ազգագրական բնույթի լուսանկարներով:
Այս ցուցասրահներում ցուցադրվում են նաև տարածաշրջանի ազգային կոլորիտը ներկայացնող ՛՛Գորգագործի արհեստանոց՛՛, ՛՛Դարբնոց՛՛, ՛՛Ոսկերիչի արհեստանոց՛՛, ՛՛Կտորեղենի խանութ՛՛, ՛՛Պղնձագործի արհեստանոց՛՛, ՛՛Գյուղական տուն /թոնրատուն, գոմ/՛՛ և ՛՛Գյուղական մեծ տուն՛՛ մակետները՝ ներքին լուսավորվածությամբ: